կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 12:25
Հասարակություն

«Չգազազեցնել ռուսին». ինչո՞ւ Սոչիում ոչնչացվեց Հայաստանից արտահանված 200 կգ ձուկը

«Չգազազեցնել ռուսին». ինչո՞ւ Սոչիում ոչնչացվեց Հայաստանից արտահանված 200 կգ ձուկը

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ խոսեց օրեր առաջ Սոչիի մաքսակետում Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող 200 կգ  թառափ տեսակի ձկան վերացման դեպքի մասին, անդրադարձավ դրա պատճառներին և ոլորտում առկա հիմնախնդիրներին: Աթոյանը նշեց, որ 200 կգ ձկնատեսակը երեք օր մնացել է մաքսակետում, այնուհետև` վերացվել:

«Բանն այն է, որ մենք, հենց դարձանք ԵՏՄ անդամ, հնարավորություն ձեռք բերեցինք ԵՏՄ անդամ երկրներ մեր ապրանքը ոչ թե արտահանել, այլ տեղափոխել: Այո, նման խնդիրներ պետք է չառաջանային Սոչիի մաքսակետում, որովհետև մենք էլ ԵՏՄ անդամ երկիր ենք»,- ասաց նա:

Ուշագրավ է, որ, ըստ Աթոյանի, մեզ համար ձեռնտու է Սոչիում տեղի ունեցած դեպքը որակել որպես թյուրիմացություն, քան դիտավորություն: «Այս դեպքը թյուրիմացություն է: Համենայն դեպս, մեզ համար այդպիսի տարբերակին հավատալը ու այն բարձրաձայնելն ավելի շահավետ է: Եթե սրա անունը դնենք թյուրիմացություն, զերծ կմնանք ռուսական կամայականություններից, իսկ եթե ասենք, որ սա դիտավորություն է ռուսների կողմից, կգազազեցնենք նրանց»,- ասաց նա` հավելելով, որ ռուսները մաքսակետում առաջնորդվել են հին օրենքներով, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ չէր:

ՀԿ-ի նախագահը նշեց նաև, որ այս դեպքի առնչությամբ իրենց կազմակերպությունը պատրաստվում է պաշտոնական գրություն ուղարկել Սոչիի համապատասխան կառույցներին:

Աթոյանի խոսքով` Սոչիի մաքսակետում 200 կգ վերացված ձկնատեսակը պատկանել է «Արարատ ֆորել» ընկերությանը, որը որևէ բողոք չի ներկայացրել իրենց: