Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ցույցերը:
Birgun պարբերականը գրել է, որ ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիայի դուրս եկած հարյուրավոր ցուցարարների:
«Ոստիկանների` «ետ քաշվեք» հրահանգին չհնազանդված ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել»,- գրել է կայքը` նշելով, որ ցուցարարների պահանջը ներկայացնող չորս անձինք հրաժարվել են հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Anadolu լրատվական գործակալությունը ևս անդրադարձել է ցույցերին` նշելով, որ 6 օր նախագահական նստավայրի մոտ հավաքված և առանց ծրագրի բողոքի ակցիա սկսած ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են:
Hürriyet թերթը, ներկայացնելով ցույցերի պատճառը և դարձյալ նշելով ոստիկանների և ցուցարարների միջև բախման մասին, հայտնել է, որ խորհրդարանի պատգամավորները միացել են ցուցարարներին` կանխելու հնարավոր մեծ բախումը: Ի դեպ, Hürriyet-ը նշում է, որ երևանյան ցույցերի ընթացքում լսելի են դարձել «Էլեկտրամայդան» վանկարկումներ: