կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 09:04
Առանց Կատեգորիա

Ինչու՞ տեղական լրատվականներն այս նույն ջերմեռանդությամբ չեն լուսաբանում ՀՅԴ գաղափարները. Գրիգորյան

Ինչու՞ տեղական լրատվականներն այս նույն ջերմեռանդությամբ չեն լուսաբանում ՀՅԴ գաղափարները. Գրիգորյան

Արմեն Գրիգորյանն,ըստ Yerkir.am-ի իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հայ Յեղափոխական Դաշնակցութունը իր էութեամբ, աշխարհընկալմամբ և ավանդույթներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցութուն է: ՀՅԴ-ն իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության համար:

Ինձ ուղղակի հետաքրքրում է, թե ինչու՞ են հիմա տեղական լրատվականները այս նույն ջերմեռանդությամբ չեն լուսաբանում այս գաղափարները, որոնց ամեն բառի տակ մի հսկա վերլուծություն, պատմություն և հաստատումներ կան, փոխարենը կանչում են ինչ որ մարդկանց, ովքեր նույնպես չեն խոսում վերը նշվածից։ Ստացվում է, որ հավաքվում են ինչ որ մարդիկ, բոլորին ասում են թե իբր խոսում են Դաշնակցության մասին, բայց իրականում բոլոր օրակարգերից դուրս են»: