Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական լրագրություն – 2018» խորագիրը կրող երկշաբաթյա տեսական և գործնական դասընթացի մասնակիցներին:
Կարևորելով լրագրողների և պատմաբանների դերը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև իրադարձությունների օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, Դավիթ Տոնոյանը նշել է. «Թեև լրագրողների մի մասը դասընթացից հետո որոշ ժամանակ աշխատելով պաշտպանական համակարգում, հետագայում փոխում են իրենց ոլորտը, այնուամենայնիվ մեր աշխատանքը տալիս է իր արդյունքը: Պրոֆեսիոնալները, սրտացավ մարդիկ, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ ու ճիշտ և հենց իրենք են որակ ձևավորում»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նմանօրինակ դասընթացները, որոնք կարող են անհրաժեշտ լինել մարտական գործողությունները լուսաբանող ռազմական լրագրողներին:
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, անդրադարձել սահմանային իրավիճակին, ԶՈւ մարտական պատրաստությանն ու առաջիկա ծրագրերին, դասընթացների մասնակիցներին հանձնել հավաստագրեր։
Միջոցառման ընթացքում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ հրատարակված «Ռազմական լրագրություն» ռազմամեթոդական ձեռնարկը: