կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-23 22:35
Հասարակություն

Միջազգային լրատվամիջոցները՝ Բաղրամյան պողոտայում

Միջազգային լրատվամիջոցները՝ Բաղրամյան պողոտայում

Այսօր հոսանքի գնի դեմ թանկացման պայքարում Բաղրամյան շարժվելու երկրորդ ցույցն է: Նախորդ օրվա ոստիկանական բռնություններից ու հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելուց հետո ընդվզումը կրկնապատկվեց: Ինքնաբուխ կերպով Ազատության հրապարակում հավաքվեց մի քանի հազար մարդ, ավելի շատ, քան նախորդ օրն էր հավաքվել: Ի վերջո որոշում կայացվեց շարժվել դեպի Բաղրամյան 26 և ի թիվս հիմնական պահանջների, ավելացնել ևս մեկ պահանջ, այն է՝ ազատ արձակել բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին:

 Ոստիկանները երկվա պես ոստիկանական պատ էին կազմել Բաղրամյան փողոցի սկզբնամասում,Գրողների տան մոտ: Ոստիկանների մոտ նույն ջրցան մեքենան էր կանգնած: Մինչ ցուցարարները կհասնեին Բաղրամյան, այնտեղ ոստիկանական պատի դիմաց պողոտայի հենց մեջտեղում երկու հեծանվորդ նստել էին ասֆալտին, դրանով ազդարարելով նստացույցի սկիզբը: Նրանք իրենց ետևում կանգնեցրել էին իրենց երկու հեծանիվները:

 Նրանցից մեկը՝ Արեգը ի պատասխան Yerkir.am-ի հարցին, թե ինչ են զգում՝ առաջինը սկսելով նստացույցը, մինչ հազարավորները կմիանան իրենց, պատասխանեց. «Մեր ոտքը միշտ խերով ա եղել, ուրեմն լավ կլինի: Հաղթելու ենք»:

 Նշենք, որ ցույցն այս  անգամ առանձնանում է իր բազմամարդ քանակով: Այն ձգվում էր Գրողների տան մոտից մինչև Օպերային հարակից Ֆրանսիայի հրապարակը: Նշենք նաև, որ այս անգամ ցույցը լուսաբանում են արտասահմանյան մի քանի լրատվամիջոցներ, մասնավորապես  ռուսական REN TV-ն և վրացական Իմեդիան: