|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստների մեծ մասը շարունակում է մնալ ոստիկանության տարբեր բաժիններում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնի դիմաց հավաքված ակտիվիստների հարազատները դժգոհում էին, որ ոստիկանությունը, խախտելով օրենքը, ավելի քան 7 ժամ պահել է իրենց երեխաներին:
«Մեր էրեխեքին սաղ սալամաթ կթողնեք, մի բան եղավ` ինձնից պրծում չունեք»,- դիմելով Նորքի փոխոստիկանապետ Արզումանյանին` ասած ակտիվիստներից մեկի ծնողը:
«Պարտադի’ր, Ձեր երեխաները մեր երեխաներն են»,- պատասխանեց փոխոստիկանապետը:
Նորքի բաժնում տեղի ունեցած իրադարձությունները՝ yerkir.am-ի տեսանյութում: