Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի: Այս մասին որոշվել է երեկ` դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ:
«Ես հեռուստատեսությամբ տեսա, որ Երեւանը տոնածառ դնում է քաղաքի կենտրոնում, մեր երեխեքն էլ երեւանցի երեխեքից պակասը չեն եւ ուրած եմ, որ մենք պիտի տոնածառ դնենք, ճիշտ է մահը մահ, բայց երեխեքի ուրախությունն էլ ուրախություն: Դրա համար որոշել ենք ընդամենը 10 մլն 400 հազարի սահմաններում քաղաքի որոշակի փողոցներում տեսանելի հատվածներում դեկորային գեղեկցկութւյուն հաղորդենք, տոնածառը տեղադրենք, մոնտաժ, ապամոնտաժ անենք, միջոցառում, լույսերի վառման արարողակարգ, փոքրիկ ֆուրշետ դահլիճում եւ այդքան բան»,- նիստին ասաց ավագանու նիստին ներառված հարցերի զեկուցող Ջիլավյանը:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց այս չափով ծախսեր իրականացնելուն:
«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի»,- ասաց Վարդևան Հակոբյանը։
Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց՝ հյուրասիրություն անել, սակայն 600 հազար դրամի շրջանակներում:
Երեխաների համար ամանորյա տոպրակներ կգնեն, որոնց արժեքը կկազմի 3 մլն դրամ: