Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտական Եղբայրության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ առավոտից բերման են եթնարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների:
«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», -հայտնելկ են կազմակերպությունից։
Ավելի ուշ նրանք տեսանյութ են հրապարակել Ոսկեպարից, որտեղ միաբանության մի քանի անդամենր երկու մեքենայով հասել էին այլ ճանապարհով:
«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին», - հայտնել էին կազմակերպությունից։
Ավելի վաղ հայտնել էինք կազակերպության անդամներ Ավետիս Ավետիսյանին եւ Հրանտ Տեր-Աբրահամյանին:
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով: