Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ հերթական քառօրյայում Սյունիքի մարզպետի որդու «քաջագործությունների» հարցի քննարկման ժամանակ կրքերը թեժացան: Զարուհի Փոստանջյանի ու ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի միջև լեզվակռիվը տեղափոխվեց միջանցք, իսկ 20 րոպե ընդմիջումից հետո` կրկին նիստերի դահլիճ:
Միջանցքում գեներալ-պատգամավորը վեճի բռնվեց Զարուհի Փոստանջյանի հետ: «Ի՞նչ ես ուզում Սուրիկի ընտանիքից, իրեն ինչ ուզում ես ասա, ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Ի՞նչ գիտես, որ այդ տղան հանցագործ ա: Ո՞վ ասեց քեզ, որ նա հանցագործ ա, մարդուն վարկաբեկելու համար մի հատ ես: Սուրիկին ինչ ուզում ես ասա, բայց ոչ ընտանիքին, գիտե՞ս` իրա ընտանիքը ինչ բարոյական ա»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Զարուհի Փոստանջյանն էլ պնդեց, որ Սուրեն Խաչատրյանն ու նրա որդին հանցագործ են: «Ես էլ ասում եմ, քո մարդն ու երեխեքն են... Ուրիշի ջահել երեխուն չի կարելի տենց անել: Սուրիկին կարաս ասես` կռվարար, բայց ոչ` նարկաման»,- շարունակեց Սուրիկ Խաչատրյանին պաշտպանել Սարոյանը:
Զարուհի Փոստանջյանը տեղի չէր տալիս. «Սուրիկ Խաչատրյանն ու իր որդին դիտավորյալ սպանել են Ավետիք Բուդաղյանին»:
Այս արտահայտությունը վերջնականապես հունից հանեց Սարոյանին. «Էլ բան ու գործ չունեք` Սուրի'կ, հա Սուրի'կ, դե զզվացրիք էլի ձեր Սուրիկով: Երկու կոպեկ առնում եք` Սուրի'կ, հա Սուրի'կ, ինչն ա՞ ձեր ուզածը ինչ ա՞` էլ բան ու գործ չունե՞ք»,- ասաց Սարոյանը:
Վեճը չհանդարտվեց անգամ ընդմիջման քսան րոպեների ժամանակ: Նիստերի դահլիճում Սեյրան Սարոյանը գոռաց Զարուհու վրա` ասելով. «Ախչի', գնա ստեղից, էս ի՞նչ կենդանի ես դու»:
Հերմինե Նաղդալյանն ու Հեղինե Բիշարյանը փորձեցին հանգստացնել Զարուհի Փոստանջյանին ու հեռացրեցին Սեյրան Սարոյանից, սակայն նա հասցրեց արձագանքել. «Հենց հիմա ոստիկանություն կկանչեմ»: Սեյրան Սարոյանն էլ պատասխանեց. «Կանչում ես, կանչի»: