|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն հայտնել ենք, որ Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:
Բախումների արդյունքում վիրավորներ կան: Ախալքալակի հոսպիտալում են չորս վիրավոր ոստիկան, նրանց վիճակը ծանր է գնահատվում, իսկ վիրավոր բնակիչները չեն դիմել բժիշկների օգնությանը: Վիրավորների թվում է պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը: Դեռևս հայտնի չէ, թե գյուղաի բնակիչներից որքան մարդ է վիրավորվել բախումների արդյունքում:Վնասվածքներն առաջացել են հիմնականում քարեր նետելու արդյունքում, հրազենային վիրավորում ոչ ոք չի ստացել:
Օդ արձակած հրազենային կրակոցներին ոստիկանները դիմել են հավանաբար վիճակը հանդարտեցնելու համար, սակայն դա ավելի է սրել վիճակը: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ճանապարհվել է միջադեպի վայր: Գյուղի բնակիչները դեռևս տեղում խմբված են, սպասում են բերման ենթարկվածների վերադարձին: