|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներից 237-ը: Նրանք գտնվում են ոստիկանության տարբեր բաժիններում, այդ թվում` մարզային:
Ոստիկանության Կենտրոնի բաժնում գտնվում է 14 անձ, նրանց թվում` նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ու հայտնի ակտիվիստներ` Վիլեն Գաբրիելյանը` Նավակը Ճոճողը, և Արմեն Մկրտչյանը:
Yerkir.am-ի լրագրողը Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից հայտնում է, որ այս պահին ազատ են արձակվել այստեղ բերված ակտիվիստներից երկուսը` Կորյուն Դավթյանը և Էրիկ Իսրայելյանը: Վերջինս անչափահաս է: Նա հայտնեց, որ իրեն և մյուս ընկերներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, սակայն ինքը հրաժարվել է ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել: Էրիկը նշեց, որ իրեն հարցաքննել են ծնողի ներկայությամբ:
Ի դեպ, լրացել է ձերբակալման մասին օրենքով նախատեսված 3 ժամը, այսինքն` ոստիկանությունը ակտիվիստներին բաժնում է պահում օրենքի խախտումով: