|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարելու անհրաժեշտության մասին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը և իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու` բոլոր սահմանադրական հնարավորություններից: Իշխանության զավթման արդյունքում ձևավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով: Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսևորում:
Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու և մեկուսացնելու վերաբերյալ: Ուստի ապրիլի 9-ին Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, ովքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել և չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահմանելու և ընդունված որոշումներն ի կատար ածելու համար»: