կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 17:45
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանության Կենտրոնականի բաժին

Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանության Կենտրոնականի բաժին

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 27 քաղաքացու նկատմամբ վարչական բերում է իրականացվել:

 

Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնից քիչ առաջ դուրս եկավ բերման ենթարկվածների խնդրով այնտեղ ժամանած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ակտիվիստներին և լրագրողներին տեղեկացրեց, որ 26 հոգուց 25-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով, իսկ մեկի` Նարեկ Հակոբյանի նկատմամբ հնարավոր է, որ ներկայացվի քրեական վարույթ`ոստիկանության աշխատակիցներին հարվածելու մեղադրանքով:

 

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպել է բերման ենթարկվածներից 20-ի հետ, նրանք թեթև վնասվածքներ ունեն, որոնք ստացել են բերման ենթարկվելու պահին:

 

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ ոստիկանության բաժին է եկել 2 փաստաբան, որոնցից մեկն է միայն ներս մտել, քանի որ մյուսը փաստաբանի լիազորագիր չի ունեցել:

 

Ըստ օրենքի` բերման ենթարկվածներին պիտի բաց թողնեն 3 ժամը լրանալուց հետո: Բայց քանի որ նրանք տարբեր ժամերի են բերվել բաժին, հետեւաբար, պիտի տարբեր ժամերի ազատ արձակվեն: Քիչ առաջ 3 հոգու ազատ արձակեցին: