Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստրասբուրգում ԵԽԽՎ անդամների առջև ելույթն ավարտելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կես ժամ պատասխանել է իրեն ուղղված հարցերին, որոնց մեծ մասը տհաճ են եղել. գրում է ադրբեջանական contact.az-ը։
Ըստ կայքի՝ եվրապատգամավորները հարցրել են տասնյակ քաղբանտարկյալների, ակտիվիստների, լրագրողների ձերբակալությունների ու խոսքի ազատության ոտնահարման դեպքերի մասին։
Ալիևն, ի պատասխան, նշել է, որ Ադրբեջանում չկան լրագրողներ, որոնք ձերբակալվել են պրոֆեսիոնալ գործունեության համար, նաեւ հավելել է, որ նրանք սխալ տեղեկատվություն ունեն:
Իսկ վերջին նախագահական ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հարցերն Ալիևին ուղղակի հանել են հունից։ Նա հարցը տված բրիտանացի պատգամավորի վրա մատ է թափ տվել և նրան մեղադրել է ստախոսության մեջ։
«Ձեր հարցում երկու անգամ ստել եք։ Առաջինը՝ բոլոր դիտորդները հաստատել են, որ ընտրություններն արդար և ազատ են եղել։ Ամենագլխավորը, որ այդ ընտրությունն արտահայտել է ժողովրդի կամքը, իսկ խախտումներ և կեղծիքներ Ձեր երկրում են տեղի ունենում»,- ասել է նա: