|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայում հյուրընկալվել է գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության «Կոնֆլիկտի գոտի» հաղորդմանը:
Ըստ DHA-ի` հաղորդավար Թիմ Սեբաստիանի սուր հարցերն ու մեկնաբանությունները լարվածություն են առաջացրել զրուցակիցների միջև, որի արդյունքում Չավուշօղլուն նկատողություն է արել՝ ասելով, որ հարցազրույցն այդպես չեն վարում:
«Հարց եք տալիս, դեռ նախադասությունս չավարտած` կտրում եք խոսքս: Տվե՛ք Ձեր հարցը և սպասե՛ք պատասխանի: Ստիպված եք հարգանք ցուցաբերել: Ինձ չեք հարգում, ռեպորտաժն այդպես չեն անում»,- ասել է նա` հավելելով, որ եթե իրենց նպատակը Թուրքիայի ԱԳ նախարարին ստորացնելն է, ապա «դա չի ստացվի»: