| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի հարցրազրույցին, որում նա էներգետիկ համակարգում ստեղծված ծանր վիճակի համար մեղադրել է կառավարությանն ու ՀԾԿՀ-ին, թե իբր նախորդ տարիներին ինքը դիմել է կառավարությանը` իր առաջարկություններով, որ նրանք արդարացի բարեփոխումներ անեն, սակայն այդ առաջարկները չեն ընդունվել, ահա, թե ինչու ստեղծվել է նման վիճակ:
«Մինչև 2012-ը մեր մեթոդիկան ասում էր` ամբողջ ռիսկերը դրված են ՀԷՑ-ի վրա. լավն էլ է իրենը լինելու, վատն էլ: Մինչև 2012-ը, մեր կանխատեսումներով, բալանսը երբեք չի խախտվել, սակայն 2012-ից հետո մենք չենք կարող այդքան պայծառատես լինել, թե բնությունն ինչպես կարող է իրեն պահել, մասնավորապես` էներգետիկայի մասով: 2013թ. դրան գումարվեց ատոմակայանի կանգ առնելը: Բայց, պարո\'ն Բիբին, դուք` որպես գլխավոր գործադիր տնօրեն և լիազորված անձ, ինչո՞ւ չեք նշում այն մասին, որ թերացումներ ունեք և ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար»,- ասաց Նազարյանը:
Նրա խոսքով` ստեղծվել է մի վիճակ, երբ ՀԷՑ-ը դարձել է անվարկունակ, կա էական անորոշ վիճակ, որը կասկածի տակ է դնում ընկերության գործունեության անընդհատությունը: Դա արդեն լուրջ ահազանգ է` ըստ Նազարյանի: «Վատ մենեջմենթի ու սակավաջրության արդյունքում` որոշվեց ամբողջ վնասի փոխհատուցումը միանվագ անել մեկ տարում»,- ասաց նա:
«Բիբինի տված հարցազրույցը, մեղմ ասած, ինձ հունից հանեց, որովհետև նա որևէ կերպ չի ցանկանում տեսնել իր բացթողումներն ու թերությունները»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: