|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Աշխարհահռչակ դերասան Անտոնիո Բանդերասը ռուսական պարբերականներից մեկին անկեղծ հարցազրույց է տվել, որում, իր կյանքի որոշ մանրամասներից խոսելուց բացի, նաև բողոքել է ռուս լրագրողներից, մասնավորապես` «Պրոժեկտորպերիսհիլթոնի» տղաներից. հայտնում է Дни.ру-ն:
«Ոչ մի անձնական բան չկա, սակայն իմ ամենասարսափելի հարցազրույցն անցել է Մոսկվայում` մի հաղորդման ժամանակ, որում 4 տղաներ անընդհատ կատակում էին` չթողնելով ինձ մի բառ անգամ ասել: Հա, անվանումն էլ ինչ-որ կապ ունի Պերիս Հիլթոնի հետ... Ես ինձ իսկական ծաղրածու էի զգում: Իրենք անընդհատ ծիծաղում էին, անգամ իմ թարգմանիչը, որը պետք է թարգմաներ այդ կատակները, անդադար ծիծաղում էր ու ասում`սպասեք, մի րոպե... Կարճ ասած` ես շատ էի բարկացել»,- պատմել է Բանդերասը: