Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովն ամենեւին էլ հարթ չի անցել: Ալիեւի ելույթից հետո նրան հարցեր են ուղղել նաեւ հայկական պատվիրակության անդամները. գրում է yerkirmedia-ն:
Մասնավորապես` նրան հարցրել են, թե արդյո՞ք Բաքուն Մադրիդյան փաստաթղթի երեք հիմնարար սկզբունքներն ընդունում է որպես հիմք՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Սակայն Ալիեւը շրջանցել է հարցը: Նա պնդել է, թե նախկին խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միեւնույն բանաձեւն ունենան, ապա հավելել, որ Ռուսաստանը զավթել է Ղրիմը: Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն Ալիեւին հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչը, այն է՝ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ իր հանձնառություններին: Այնուհետւ հարցրել է, թե չի՞ կարծում, որ իրենց գործողություններով ավելի են սրում իրավիճակը եւ ուշացնում հակամարտության խաղաղ կարգավորումը:
Ալիեւն էլ ավելի է բորբոքվել հայ դիվանագետի ելույթից, կրկնել է իր մեղադրանքը միջազգային հանրության, հայկական Սփյուռքի, Հայաստանի հասցեին՝ այդպես էլ չպատասխանելով հարցին: