|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հունիսի 20-ին` ժամը 00.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 քիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել ենշենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և տարահանել 10 բնակչի:
Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: