|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սուդանում` Դարֆուրի նահանգի ոսկու հանքերից մեկում փոլւզում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մոտ 60 հանքափոր է զոհվել. տեղեկացնում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, եւ այդ օրվանից փրկարարական գործողություններ են իրականացվել, սակայն այսօր միայն հայտնել են 60 զոհի մասին: «Ես չեմ կարող ասել, թե որքան մարդ է զոհվել, քանի որ ոչ ոք չգիտի, թե փլուզման պահին որքան մարդ է եղել հանքահորում»,- ասել է տեղի իշխանության ներկայացուցիչը: Նա նաեւ տեղյակ չէ` ողջ մնացածներ կա՞ն, թե՞ ոչ:
Ըստ նրա` փրկարարները ձեռքի գործիքներով են աշխատում, քանի որ տեխնիկայի կիրառումը կարող է նոր փլուզումների պատճառ դառնալ: