կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 14:46
Մշակույթ

Աշխարհի դռները բացվել են Հայաստանի առջև. Ստեփան Ռոստոմյան

Աշխարհի դռները բացվել են Հայաստանի առջև. Ստեփան Ռոստոմյան

Բյուրականի արվեստի ակադեմիայում առաջիկայում մի շարք միջոցառումներ կիրականացվեն` բազմաբնույթ և տարբեր ուղղվածության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հայտնեց, որ հունիսի 15-ին ակադեմիայում տեղի կունենա քննարկում` «Գեղարվեստական քննադատություն. մասնագիտական խոսքի սպասումով» խորագրով: Այդ օրն ակադեմիայում տեղի կունենա նաև «Թատրոն X» փառատոնի բացման արարողությունը: Դրան  հունիսի 27-ին կհաջորդի գրական-երաժշտական միջոցառումը` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված:

«Այդ օրը շոտլանդական ազգային երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա Ջիննի Հենսոնի /բանաստեղծուհի, երաժիշտ/ «Ամպերի տակ» գրքի անգլերեն և հայերեն հրատարակության շնորհանդեսը: Ի դեպ, այս ծրագիրը տեղի կունենա նաև Անգլիայում»,-ասաց Ռոստոմյանը:

Ըստ նրա` աշխարհի դռները բացվել են Հայաստանի առջև, և հիմա գրական, թատրոնի և երաժշտական աշխարհի ներկայացուցիչները պետք է համախմբվեն և միասին քննարկեն` ինչպես առաջ շարժվել: «Չպետք է վախենանք, այլ պետք է հասկանանք, որ այս մոլորակում գտնվող յուրաքանչյուր հայ կարևոր առաքելություն ունի, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը սովորական մարդ չէ»,- ասաց Ռոստոմյանը: