Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ որոշել է կատարել նոտարական գործարք: Սակայն դա նրան չի հաջողվել: Հակառակ սահմանված կարգի` առավոտյան ժամը 9-ին բաց չի եղել որեւէ նոտարական գրասենյակ: Նախարարն այցելել է 10-15 գրասենյակ: Աշխատանքի գալուց հետո նոտարական գրասենյակների ղեկավարները նախարարից ստացել են խիստ նկատողություն: