Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն։ Այսօր ազդարարվեց նախաձեռնության մեկնարկը։
Ի դեպ նախաձեռնող խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։
Նախաձեռնության հիմքում հայկական մտավոր ու գիտական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունն է, հայկական ընտրանու ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հայոց պետականության կայունությունն ու հարատևությունը։
«Հայոց տուն» նախաձեռնության նպատակների, անելիքների և բնույթի մասին ելույթ ունեցավ նաև Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Պրոֆեսորը ներկայացրեց նախաձեռնության «սենյակները», որոնք ուղղված են լինելու՝ անվտանգության, տնտեսության, ինքնության պահպանության, մշակույթի, երիտասարդության ներուժի զարգացման, մեր կյանքի բոլոր ոլորտներին առնչվող ուղղությունների ռազմավարությունները, մոտեցումները, որոնք էլ «կսնեն» հասարակության «առողջ բջիջները»։
«Որպես բժիշկ, ես կարող եմ միայն հոգատարությամբ ու բժշկելու ցանկությամբ ասել, որ մեր հասարակությունը բժշկման, առողջացման կար «Որպես բժիշկ, ես կարող եմ միայն հոգատարությամբ ու բժշկելու ցանկությամբ ասել, որ մեր հասարակությունը բժշկման, առողջացման կարիք ունի։ Իսկ առողջացնել հնարավոր է, քանի որ մեր հասարակության, մեր համասփյուռ ազգի մեջ շատ են առողջ բջիջները։ Դրանք պարզապես պետք է համախմբել, համախմբելով ուժ հաղորդել։ Իսկ դա կարող է անել միայն ընտրանին՝ սիրո և ազգային համերաշխության մթնոլորտում՝ ի փառս Հայաստանի և հայ ազգի»,- ասաց պրոֆեսորը։