|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական-դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին, օրենքի խախտմամբ, երեկ թույլ չէին տվել մտնել «Արթիկ» ՔԿՀ` առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության:
Իրավապաշտպանը երեկ թերթի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ չի լքի ՔԿՀ-ի մատույցներն այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացրել ՀԴԱ մանդատով տրված իր գործառույթը:
Տեղեկությունն ստանալուց հետո երեկ «Արթիկ» ՔԿՀ էր ուղեւորվել լրագրողական խումբը: Ուշ երեկոյան, երբ լրագրողները հասել էին ՔԿՀ, իրավապաշտպան Սաքունցին արդեն ներս էին թողել Նիկոլ Փաշինյանի մոտ: Այսինքն` տեղեկանալով Երեւանից լրագրողական խմբի ժամանման մասին` ՔԿՀ աշխատակիցներն անմիջապես հարթել էին խնդիրը: