Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը պատրաստվում է ընդլայնել բելառուս չինովնիկների ցանկը, որոնց մուտքը Եվրամիություն արգելված է: Այս մասին Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսիայում Հունգարիայի դեսպան Ֆելիքս Կոնտրան:
«Այն անհրաժեշտ է թարմացնել, եւ այդ ուղղությամբ աշխատում են»,- դեսպանն ասել է, թե այդ որոշումն ընդունվելու է Եվրամիության արտգործնախարարության կողմից:
Նա նշել է նաեւ, որ ԵՄ երկրների բոլոր դեսպանները խնդրում են հանդիպում կազմակերպել ԲԵլառուսիայի նախագահի նախկին թեկնածուների հետ, ովքեր ներկայումս ազատազրկված են:
Կոնտրան բացատրել է, որ այդ հանդիպման նպատակը ազատազրկված թեկնածուների առողջության մասին որեւէ ինֆորմացիա ստանալն է` մինչեւ Բրյուսելում Բելառուսիայի հարցի քննարկումները կսկսվեն:
Բելառուսյան ընդդիմությունը 2010 թ-ի դեկտեմբերի 19-ին չթույլատրված բողոքի ակցիա էր կազմակերպել անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրի նախագահ վերընտրվելու մասին:
Մինսկի կենտրոնում անկարգություններ էին տեղի ունեցել, կառավարության շենքի վրա հարձակման փորձ էր եղել: Ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 600 մարդու, նրանց թվում նաեւ նախագահի նախկին թեկնածուներին:
Ներկայումս ՊԱԿ-ի մեկուսարանում են չորս նախկին թեկնածուները` Վլադիմիր Նեկլյաեւը, Անդրեյ Սաննիկովը, Նիկոլայ Ստատկեվիչը, Ալեքսեյ Միխալեւիչը: Իսկ Վիտալի Ռիմաշեվսկին եւ Գրիգորի Կոստուսեւը ազատ են արձակվել` երկրից չմեկնելու պայմանով:
Նրանք բոլորը մեղադրվում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:
Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին: