|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Այսօր լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին նրա կնոջ վերաբերյալ հրապարակումների մասին: Նախարարը նախ նշեց, որ այդ հրապարակումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, եւ իրենք դիմել են համապատասխան ատյաններին, այդ թվում` դատախազությանը, եւ գործը կամաց-կամաց բացահայտվում է:
«Ես նման դեպքերում զգացմունքներին չեմ տրվում: Ինչպեսեւ պատերազմում, ես սառնասիրտ եմ գործում եւ այս դեպքում էլ»,- ասաց նախարարը` հավելելով, որ տեղյակ չէ, որ դատարանում «Հրապարակ»-ի շահերը պետք է պաշտպանի Միքայել Մինասյանի եղբայրը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը դառնա Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, Օհանյանը պատասխանեց, թե ինքը ներկայումս պաշտպանության նախարարն է, ու առաջարկեց ապրել այսօրվա իրականությամբ: «Ես ունեմ իմ տեղը, ես հպարտանում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարն եմ, եւ իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն, պետք չէ այլ բաներ ասել»,- ասաց նախարարը: