Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը «հետազոտելու» ընթացքում Yerkir.am-ը պարզեց, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորների որդիներ, օգնականներ, բարեկամներ, այլ նաեւ Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանի կրտես եղբայրը` Գրիգոր Մինասյանը: Նա ցուցակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
30-ամյա երիտասարդը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ: Ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005-2008թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում: 2004-2008թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ստորաբաժանումներում՝ կատարելով ինչպես փորձագիտական, այնպես էլ ղեկավար աշխատանք: Նա միաժամանակ դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը: 2005-2011թթ. եղել է «Արդարադատություն» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրը:
Ուշագրավ է, որ երբ տեղեկությունը ցանկացանք ճշտել ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովից, նա հայտարարեց, որ տեղյակ չէ, իսկ ավելի ուշ տեղեկացրեց, որ Գրիգոր Մինասյանը Արա Մինասյանի որդին է: Նա այդպես էլ բառացի չհաստատեց, որ, ըստ էության, Գրիգորը Միքայել Մինասյանի եղբայրն է: