Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցի առանձնատներից մեկում: Վերելակի դռների արանքում 5-ամյա փոքրիկ է մնացել, որի կյանքը բժիշկներին փրկել չի հաջողվել: Նշենք, որ այդ պահին վերելակում են եղել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ն և դայակը՝ Ն. Զ.-ն:
Yerkir.am-ին հասած նախնական վարկածներից մեկի համաձայն` վերելակը տեխնիկական խնդիրներ է ունեցել, մասնավորապես` ճոպաններից մեկն է պոկվել, որն էլ դարձել է դժբախտ պատահարի պատճառ: Այդ պահին տանը, հավանաբար, ընտանիքի այլ անդամներ են եղել, քանի որ փրկարար ծառայություն կատարված ահազանգը եղել է տանից: Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն` երեխան, հետաքրքրությունից դրդված, շարժման պահին հանկարծակի գլուխը դուրս է հանել և մնացել դռների արանքում:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունն ու տուժող ընտանիքի հոգեվիճակը՝ դեպքի վայրում քննչական գործողությունների կատարումը որոշ ժամանակով հետաձգվել է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 5-ամյա երեխան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: