|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։ ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել մոլորակի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը. այս մասին Մադրիդից հայտնում է ՀՅԴ պատվիրակության անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։ ՀՅԴ պատվիրակությանն անդամակցում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։