կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 08:52
Հասարակություն

Մասնավոր տրանսֆերտների նվազումն արդեն աղետալի տեմպերի է հասնում. «ՀԺ»

Մասնավոր տրանսֆերտների նվազումն արդեն աղետալի տեմպերի է հասնում. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նվազումը արդեն աղետալի տեմպեր է ստանում։ Այս տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ։

Եթե անցած տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան 156 միլիոն դոլար, ապա այս տարվա օգոստոսին կազմել է ընդամենը 87.2 միլիոն դոլար՝ նվազելով 44 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները օգոստոսին կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա օգոստոսի 145 միլիոնից այս տարվա օգոստոսին հասնելով ընդամենը 72.6 միլիոն դոլարի։ Ամիսների կտրվածքով մասնավոր տրանսֆերտների նման անկում դեռ չէր գրանցվել։ Համեմատությունը ակնառու դարձնելու համար նշենք, որ հուլիսին էլ անցած տարվա հուլիսի համեմատ մասնավոր տրանսֆերտները կրճատվել էին 33 տոկոսով, հունիսին հունիսի համեմատ 23 տոկոսով և այլն։ Եթե այս տեմպը պահպանվի նաև առաջիկա ամիսներին ապա կասկածից վեր է, որ դա աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։