«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ինչ անում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետեւաբար ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել» : Ի դեպ, իշխանությունը զղջացել է եւ Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաեւ այդ հարցում փնտրտուքների մեջ է:
Բանն այն է, որ համալսարանում խիստ լարված իրավիճակ է, ու այնտեղ պետք է գնա մի անձ, որը կկարողանա այդ խայտառակ վիճակը կարգավորել: Բայց ինչպես են քաղաքական պաշտոնյաները բուհը հեռու պահելու քաղաքականությունից՝ մեծ հարց է մնում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։