Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2014-ի բյուջեի կատարողականի քննարկումները գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտում: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2014թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվել էն 22 ծրագիր, որոնցից 4-ը ՝ արտաքին աջակցությամբ, որոնք իրականում բյուջետային ծրագրեր են եղել:
Ջանջուղազյանը թվարկեց արտաքին աջակցությամբ իրականացրած չորս ծրագրերը, որոնք իրականացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ: Դրանք են՝ համայնքների մրցունակության խթանման ծրագիրը` 1 միլիարդ դրամով, սննդի անվտանգության կարողությունների ծրագիրը՝ 87, 3 միլիոն դրամով, համայնքների մրցունակության ու կառավարման ծրագիրը՝ 118 մլն դրամով, և համայնքների մրցունակության երկրորդ ծրագիրը՝ 218 մլն դրամով:
Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված է եղել 30,1 միլիարդ դրամ, նաև բազմաթիվ ծրագրեր իրականացվել են արտաքին աջակցությամբ:
Նշենք, որ քննարկմանը բացակայում էր գյուղատնտեսության նախարարը, զեկուցման համար ներկայացել էր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյանը հարց ուղղեց նրան սպանդանոցների մասին: Նա նշեց, որ 2014թ. կառուցվել է հինգ սպանդանոց, բայց ինքը տեղեկություն ունի, որ դրանք չեն աշխատում, որովհետև աշխատանքի հստակ ռեժիմ չի գործում:
Փոխնախարարը նշեց, որ անասունների մորթը տարաբնույթ ու անկանոն վիճակում էր իրականացվում, ինչը անհանգսացնում էր թե' առողջապահության նախարարությանը, թե' հասարակությանը: Գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ Հունաստանից ստացված դրամաշնորհային ծրագրով կառուցվել է հինգ սպանդանոց, ծախսերի հիսուն տոկոսը հոգում է սպանդանոցի սեփականատերը: Դրանք միջին հզորության սպանդանոցներ են:
«5 սպանդանոցով երբեք հնարավոր չէ ապահովել անասունների սպանդ, քանի որ այն չի բավարարի, սակայն կառավարության կողմից կա հանձնարարական՝ կարգավորել սպանդանոցների աշխատանքային ռեժիմը: Մինչև մենք յուրաքանյուր վարչական շրջանում չունենանք մեկ սպանդանոց, չի կարող արդյունավետ իրականացվել անասունների սպանդ ողջ ծավալով»,- ասաց փոխնախարարը: