Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Թաիլանդի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սոմսակ Ռունգսիտայի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մեղմացնում ենք մի շարք սահմանափակումներ երկրի ներսում, սակայն, ցավոք, չենք կարող բացել սահմանները զբոսաշրջիկների համար: Նայեք մեր կորոնավիրուսի նոր դեպքերի վիճակագրությունը, արդեն տևական ժամանակ է բոլոր նոր դեպքերը բերովի են», ու հավելել. «Քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը մնում է վտանգավոր, հետևաբար Թայլանդը չի կարող ընդունել զբոսաշրջիկների և այլ այցելուների: Դա կբերի երկրում վարակի երկրորդ ալիքի ռիսկի»։
Հիշեցնենք՝ Թաիլանդում ցամաքային, օդային և ջրային սահմաններ սկսել են փակել մարտի վերջից: Ապրիլի 4-ից գործում է միջազգային ուղևորափոխադրումների արգելքը:
Ըստ վերջին տվյալների՝ Թաիլանդում վարակի հաստատված դեպքերի թիվը 3.076 է: Վերջին մեկ օրում գրանցվել է 11 նոր դեպք: Վարակի հետևանքով մահացել է 57 մարդ: Ապաքինվել է 2.945-ը: