|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Այսօր ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։
Սրան զուգահեռ նույն քարոզչամեքենայի այլ ռեսուրսներ պատեղեկատվական բնույթի կեղծ լուրեր են սփռում, իբրե թե, Հայաստանի կողմից պատերազմական գործողություններ ծրագրելու մասին։
Ակնհայտորեն, տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ և հստակ չեն»։