ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրվել է կառավարման պայմանագրեր կնքել «Արցախգազ» եւ «Արցախէներգո» ՓԲԸ-ների գործադիր մարմինների լիազորությունները առեւտրային կազմակերպություններին հանձնելու մասին:
Ինչպես տեղեկացնում են կառավարության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հարցի կապակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը մեկ անգամ եւս պարզաբանեց, որ նշված ընկերությունների կառավարման փոփոխություն է ընդամենը նախատեսվում, դրանք առայժմ չեն սեփականաշնորհվում:
Ակնկալվում է, որ նոր կառավարման օրոք ռազմավարական նշանակության այդ օբյեկտները կաշխատեն զգալիորեն բարձր արդյունավետությամբ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ընկերությունների կառավարումը փոխանցվում է «Էյ Ի Ջի» ընկերությանը, որը Հայաստանում գրանցված «Էյ Ի Ջի Սերվիս» ընկերության դուստր ձեռնարկությունն է։