կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 14:35
Տարածաշրջան

Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ ընտրություններին, չի կրկնվելու նոյեմբերի 1-ին. Էրդողան

Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ ընտրություններին, չի կրկնվելու նոյեմբերի 1-ին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել:

Ըստ T24-ի՝ Էրդողանը ընտրությունների ապահովության մասին ասել է. «Ընտրությունների գերագույն խորհուրդն ու ՆԳ նախարարությունն ամեն ինչ ձեռնարկել են այդ ուղղությամբ: Ընտրությունների ապահովության առումով` հունիսի 7-ին տեղի ունեցածը չի կրկնվի նոյեմբերի 1-ին»:

Կայքը նաև մի քանի մեջբերում է արել Էրդողանի՝ լրագրողների հետ զրույցից:

Էրդողանի խոսքով՝ ինքը անկեղծ չի համարում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ՝ զենքերը վայր դնելու կոչը:

Թուրքիայի նախագահը նաև խոստանում է. «Թուրքիա ներթափանցած ահաբեկիչները կա’մ «թաղելու» են իրենց զենքերը, կա’մ լքելու են երկիրը», քանի որ «Թուրքիան այն երկիրը չէ, ուր կողոպտիչներն ինչպես ցանկանան, այնպես վարվեն»:

Նշենք, որ, ահաբեկիչ ասելով, Էրդողանը նկատի ունի Քրդական բանվորական կուսակցության և ԻՇԻՊ-ի անդամներին: