|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ըստ Demokrathaber-ի` TRT-ն ուղիղ հեռարձակում է արել Հաքքարի-Յուքսեքովա օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունից, որին մասնակցել են նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն: Սակայն պետական հետռուստաալիքը երկրի առաջին դեմքերին ներկայացնելիս վրիպակ է թույլ տվել. «վարչապետ Ահմեդ Դավութօղլու» գրելու փոխարեն գրել է «նախագահ Էրդողանն ու վարչապետ Էրդողանն իրականացնում են օդանավակայանի բացման արարողությունը»:
Դեպքը մեծ արձագանք է գտել համացանցում և հայտնվել ամենաշատը քննարկված թեմաների ցուցակում: