|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի տնօրեն Շենոլ Գյոքան հրաժարական է տվել: Ըստ Demokrathaber-ի՝ նա իր հրաժարականում նշել է, որ նման որոշում է կայացրել` «անհրաժեշտությունից ելնելով»:
Ըստ կայքի՝ Գյոքայի հրաժարականն ընդունվել է: Նրա փոխարեն ժամանակավորապես տնօրեն կնշանակվի հեռուստաալիքի գլխավոր տնօրենի օգնական Էրքան Դուրդուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատաական կուսակցությունը պահանջել էր Գյոքայի հրաժարականը՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընտրությունների քարոզչության ժամանակ կողմնապահություն անելու և բոլոր կուսակցություններին հավասար ժամանակ չտրամադրելու համար: