|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել Տրապիզոնում (թուրքերեն՝ Տրաբզոն):
Ըստ Haber.sol.org-ի՝ Էրդողանն իր ելույթում պարծեցել է, թե թուրք ազգը մինչ օրս գոյություն ունի:
«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք, չէ՞: Պիտի մեռնենք, բայց ասեմ՝ կա մարդավայել մեռնել… Մի բան կասեի, բայց դա չեմ ասի: Մեկ էլ կնոջ պես մեռնել... »,- հայտարարել է նա, ինչին զուգահեռ` հավաքված ամբոխն սկսել է հակահայկական վանկարկումներ անել:
«Հայ բիճերը մեզ չեն վհատեցնի» վանկարկող ամբոխին լռեցնելու կամ դիտողություն անելու փոխարեն՝ Էրդողանը շարունակել է ելույթը: Համացանցում տարածված տեսանյութում երևացել է նաև Էրդողանի և նրա կողքին կանգնածների լայն ժպիտը՝ հայատյաց վանկարկումների ընթացքում:
Տեսանյութը՝ այստեղ: