Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2014թ. պետական բյուջեի կտարողականի շրջանակներում հաշվետվություն էր ներկայացնում կաավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ կառավարության աշխատակազմն ունի առանձնահատկություն` մի կողմից` կառավարությունն իրականացնում է իր առօրյա աշխատանքը, դրանք պահպանման ծախսեր են, մյուս կողմից` աշխատակազմը պատասխանատու է կառավարության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի համար: Նա նշեց, որ 108 միլիարդ դրամ է հատկացվել կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե արդյո՞ք կառավարությունը մտադիր չէ անցնել տնտեսման քաղաքականության, որովհետև մոտ 60 հազար աշխատակցի մասին է խոսքը, ուրեմն որքանո՞վ է այսքան մեծ թիվը համապատասխանում արդյունավետությանը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ քաղծառայողների թիվը կառավարության աշխատակազմում մեծ չէ, և 60 հազարը պետք է դիտարկել խումբ առ խումբ` ըստ կատեգորիաների: «Անդամակցումը ԵՏՄ-ին առաջացրել է նոր աշխատատեղերի պահանջարկ: Ի դեպ, ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունների ժամանակ նույնպես այդ պահանջարկն առաջացել էր: Այո, պետք է տնտեսումներ անել, բայց դրանք պետք է լինեն արդարացված»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Այսօր պետական կառավարման համակարգը արդյունավետ չի գործում ուռճացված աշխատակազմի պատճառով: Ես կողմնակից եմ բեռնաթափմանը»:
Դավիթ Հարությունյանը համաձայն չէր, որ աշխատողների կրճատումը կնպաստի արդյունավետությանը: Նա նշեց, որ աշխատանքի ծավալն ավելացել է երեք անգամ, իսկ աշխատողների թիվը ընդամենը 3 տոկոսով: ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակներում լուրջ աշխատանքներ են սպասվում` հսկայական ծավալի փաստաթղթերի հետ աշխատանք, ինչը ենթադրելու է աշխատատեղերի ավելացում: