կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-31 18:45
Քաղաքական

ՄՄ-ին անդամակցելը նպաստում է Ղարաբաղի խնդրի լուծմանը. Սերժ Սարգսյանը խոսեց

ՄՄ-ին անդամակցելը նպաստում է Ղարաբաղի խնդրի լուծմանը. Սերժ Սարգսյանը խոսեց

ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ:

 

Երիտասարդ հանրապետականներից մեկը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընթերցած Ադրբեջանի նախագահի նամակը՝ կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

 

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին, նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: