Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չկա որեւէ գործընթաց, որի մեջ չլինեն բացասական դրսեւորումներ: Ցանկացած որոշում` լինի քաղաքական, տնտեսական, նույնիսկ` առօրյա, կոմպրոմիսի արդյունք է. այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով Yerkir.am-ի հարցին, թե ՄՄ-ին անդամակցության մեջ բացասական երեւույթներ պատգամավորը չի՞ տեսնում:
Նա նշեց, թե ՄՄ-ին անդամակցելը կոմպրոմիսի արդյունք է, եւ դա այն կոմպրոմիսն է, որ ապահովում է Հայաստան պետության եւ ազգային շահերի առավելագույն դրսեւորումը:
«Եվ այն գերակայությունների սպեկտրը, որը մեզ թույլ է տալիս կամ պարտադրում է ճիշտ որոշում կայացնել, մեզ պարտադրում է գնալ դեպի Մաքսային միություն: Ավելի շահավետ կլիներ, եթե մեր եվրոպացի գործընկերները այդքան կառչած չմնային «կա'մ, կա'մ» սկզբունքին, սկզբունք, որը տարավ այն իրավիճակին, որն այսօր կա: Մենք երկար փորձեցինք այդ ճանապարհով գնալ, փորձեցինք բացատրել իրողությունները: Այդ հնարավորությունների պարագայում կարծում եմ, որ ձեւակերպվեց ճիշտ կոնցեպցիա, որը եւ իրականացվում է»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, թե ՄՄ-ին անդամակցելու քայլերի հաջորդականությունը բերում է Արցախի պաշտպանության ավելի բարձր մակարդակի: Որովհետեւ ՄՄ-ն ոչ միայն տնտեսական միություն է, այլեւ ՄՄ ցանկացած տարածք, լինելով տնտեսական, լինելու է նաեւ ՄՄ անդամների պաշտպանության առարկա: «Դուք չեք կարող ձեր տնտեսական շահերը չպաշտպանել, այդպիսի բան չկա, չի եղել ու չի կարող լինել: Տնտեսական շահերի պաշտպանությունը միշտ էլ կարեւոր է, ու Մաքսային միության տարածքում տնտեսական շահերը կպաշտպանվեն բոլոր հնարավոր միջոցներով»,- նշեց պատգամավորը: