Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ» օրաթերում կարդում ենք. «Երեկ մեզ հաջողվեց պարզել, թե մի քանի օր առաջ կոնկրետ ի՞նչ պատճառով և ում միջնորդությամբ է աշխատանքից ազատվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը, ով այդ պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մեկ ամիս:
Մեր տեղեկություններով, ազատման պատճառը Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի մասնակցությամբ միջադեպն է: Վերջինս ընտանիքի հետ մեքենայով վերադառնալիս է եղել Արցախից, և Գորիսում չափազանց մեծ արագությամբ ընթացող մի մեքենա վերջին պահին է կարողացել խուսափել աղետալի բախումից, բայց կոտրել է Սահակյանի մեքենայի հայելին: Պարզվել է վարորդը հենց ոստիկանապետ Դավթյանն է, ով, ըստ լուրերի, խմած է եղել և ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նույնիսկ քաշքշոց է հրահրել Սահակյանի հետ:
Սահակյանը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս էլ ազատել է կարգազանց միլպետին: Սահակյանը երեկ կտրականապես հերքում էր սույն տեղեկությունները: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հայտարարեց, թե Գորիսի միլպետի պաշտոնանկության վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տվել են, ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։