|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` այսօր աշխատանքից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
Հիշեցնենք, որ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին Գորիսում նախորդ տարվա մարտի 8-ին տեղի ունեցած հայտնի աղմկահարույց միջադեպից հետո, ապա նա դարձյալ վերականգնվել էր պաշտոնում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին: Փաստորեն, սա Գևորգ Ազիզյանի երկրորդ ազատումն է Գորիսի ոստիկանապետի պաշտոնից: