կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 15:20
Հասարակություն

Հայ բժիշկը դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Պոլիս

Հայ բժիշկը դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Պոլիս

Աղբյուրը՝ armeniangenocide100

Ավետիս Նագգաշյանի պատմությունը

1868 թ., Հալեպ

Բժիշկ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ավետիս Նագգաշյանը Պոլսում ապրել է Կոմիտաս վարդապետի և ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հարևանությամբ: 1915-ի ապրիլի 11-ին, ի թիվս Պոլսի բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել կենտրոնական բանտում: Ապրիլի 12 (24)-ին գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս բանտարկված մնացել այնտեղ: Որոշ ժամանակ հետո դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Պոլիս:

 

Ծնվել է 1868 թ., Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում:

 

Նախնական կրթությունն ստացել է Ասատուր խալֆայի «դպրոցում»:

 

1887/88 թ. ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը:

 

1888–89 թթ. սովորել է Այնթապի բժշկական վարժարանում, որը փակվելու պատճառով ուսումը կիսատ է թողել:

 

1889-94 թթ. սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկի վկայական ստացել:

 

1896 թ. մեկնել է Փարիզ և 9 ամիս մնացել այնտեղ, այնուհետև, անցել Լոնդոն, ապա՝ Բեռլին և այդ քաղաքների հիվանդանոցներում աշխատել:

 

Որոշ ժամանակ անց Ադանա է վերադարձել:

Ամռան ամիսներին մեծ հաջողությամբ աշխատել է Անատոլիայի տարբեր վայրերում:

 

Մի քանի տարի անց հաստատվել է Կ. Պոլսում:

 

Բացի բժշկական և հասարակական աշխատանքից, զբաղվել է նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ:  Կ. Պոլսում ապրել է Կոմիտաս վարդապետի և ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հարևանությամբ:

 

1915 թ. ապրիլի 11-ին, ի թիվս Կ. Պոլսի բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում:

 

1915 թ. ապրիլի 12 (24)-ին Կ. Պոլսի բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս բանտարկված մնացել այնտեղ:

 

Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

 

Որոշ ժամանակ հետո դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Կ. Պոլիս:

 

1922 թ. մեկնել է Եգիպտոս, բնակվել Ալեքսանդրիայում:

 

1924 թ. հաստատվել է ԱՄՆ- ում:

 

Մահացել է 1943 թ., ԱՄՆ-ում՝ 75 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 239–243: