|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վրա կատարված զինված հարձակման վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ զինված անձինք երկուսն են: Նրանց դեմքերը ծածկված են եղել շարֆով: Նախնական հաշվարկներով՝ բանկից մոտ 8,5 մլն դրամի` տարբեր արտարժույթի գումար է հափշտակվել:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով: ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ քննության առարկա են դարձել բանկում առկա տեսաձայնագրող սարքերի արձանագրած տեսագրությունները:
Ակտիվ քննչական և որոնողական միջոցառումներ են իրականացվում հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: