Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ, որի ներմուծումը չի թույլատրվել: Բանն այն է, որ մանկական սնունդը մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի` 2010 թ. մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը հայտնեց, որ մանկական սնունդ ներկրողը «Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերության» «Հայ մանուկների կաթ ֆոնդն» է եղել: Այդ սնունդից ամեն ամիս բարեգործական նպատակներով շուրջ 440 ընտանիք է օգտվում:
«Ինչ է ստացվում` կրոնական կառույցները դիտմամբ դեբիլացնում են մեր երեխաներին, անառողջ սնունդ են մատակարարում` իբր թե օգնություն են անում: Օրենքով սահմանված է` կրոնական կառույցի գոյությունը կարելի է, եթե այն բնակչության առողջությանը վտանգ չի ներկայացնում, իսկ ի՞նչ է վերոնշյալը, մի՞թե երեխաների առողջությանը վտանգ սպառնալը էական չէ»,- ասաց Ամարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, որքան էլ զարմանալի է, իրավապահ մարմինները տվյալ հարցով չեն զբաղվում, ուղղակի արգելվել է ապրանքի տվյալ չափաբաժինը Հայաստան ներմուծել: