Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Մենք չգիտեինք, որ պետք է պարել սովորենք»,- ասաց Երևանում ընթացող` Բոլոնիայի գագաթաժողովի մասնակից` Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության տնօրեն Պիտեր Գրայսլերը: Նա նշեց, որ երեկ իրենց սովորեցրել են կամուրջներ կառուցել` պարի միջոցով:
«Կամուրջներ կառուցելու համար պետք է բռնել մեկ ուրիշի ձեռքը և աջ կամ ձախ գնալ: Այո, մենք պետք է կամուրջներ կառուցենք նաև Բոլոնիայի գործընթացում, ինչպես երեկ` Բելառուսի հետ կամուրջ կապեցինք` նրանց Բոլոնիայի գործընթացում անդամագրելով»,- ասաց գերմանացի պատվիրակը:
Գրայսլերը, անդրադառնալով կրթության ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ մի կողմից` մենք ունենք տաղանդներ, չօգտագործված աշխատուժ, մյուս կողմից` հմուտ մարդկանց կարիք: «Մենք մի այլ հակասություն էլ ունենք` բարձրագույն կրթության կարողություններ այն տարածաշրջանում, որտեղ կրթության կարիք այդքան էլ չկա, և հակառակը: Եվս մեկ բանի վրա կուզեի շեշտը դնել` պետք է փոխել ուսումնական ծրագրերը, որպեսզի բավարարենք աշխատաշուկայի կարիքները»,- ասաց նա: