Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայակկան ժամանակը» գրում է. «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ում հայտնի ծեծկռտուքի գործով որպես վկա բերման ենթարկելու որոշում էր կայացվել հեռացել է հանրապետությունից:
«ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից...»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ընդամենը նշենք, որ խնդրո առարկա ծեծկռտուքը, որի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել երկու երիտասարդներ, տեղի է ունեցել մայիսի 2-ին: Հենց հաջորդ օրը բագմաթիվ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ նշված ծեծկռտուքի հիմնական մասնակիցներից մեկը եղել է հենց վկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սակայն մեր իրավապահները Տիգրան Խաչատրյանին սկսել են փնտրել միայն 10 օր անց։ Նրան բերման ենթարկելու որոշումը կայացվել է մայիսի 12-ին: Ակնհայտ է, որ իրավապահների նման դանդաղկոտության նպատակը եղել է այդ անձին Հայաստանից Ճողոպրելու հնարավորություն տալը, ինչից էլ վերջինս, բնականաբար, օգտվել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։