Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունն իրականացնող կառույցների մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլին ուղեկցող, Նիկոլի պաշտպանությունն իրականացնող իրավապահներն ու կառույցները գիտակցում ե՞ն, որ այս համատարած հահոյանքի, անեծքի տակ միայն իրենք չեն մտնում՝ դա սերնդից սերունդ փոխանցվող իրադարձություն է։
Սրանց նմաններին պետք է հանել համազգեստներից, զրկել ուսադիրներից։
Մեր երկրում ուսադիր և համազգեստ կրելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է հայրենիքը, հողը, ընտանիքը և գիտակցում են, թե ինչ է նշանակում «ծառայում եմ հայրենիքիս» սրբազան կարգախոսը»։